Պաշտոնական
Քաղաքապետը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից։
Դրանց համաձայն, հեռացման հրամանների հիմքը 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետների լրանալն է։
Ըստ այդմ 2019 թվականի հունվարի 16-ից զբաղեցրած պաշտոններից ազատվել են`
Երևանի Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը,
Երևանի հ. 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը,
Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը։