ՔԿ խոսնակ. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 10-ին, երբ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։
Ըստ քննչական կոմիտեի՝ կինը, «չենթարկվելով ոստիկանության ծառայողներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ»։ 47-ամյա կինը ձերբակալվել էր։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է.