Կարեվոր
Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել ՍԴ. ՀԺ
Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
Տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցրել՝ չեն ասել: