«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Քրգործ է հարուցվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ

Քրգործ է հարուցվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ

Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և ՀՀ մախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ:

Նարեկ Մալյանը  «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

«Ռեստարտի»-անդամները հրապարակել էին Մալյանին աղբարկղ նետելու փորձի  տեսանյությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը.

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Նրանք դեռևս կարգավիճակ չունեն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ միջադեպին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»: