Արցախ
ՌԴ ՊՆ. Հայկական կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 17-ին արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է՝ հայկական կողմն է խախտել այս անգամ։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։