Լեռնային Ղարաբաղ են մեկնել ՌԴ Արևելյան ռազմական շրջանի՝ ռազմական բժիշկների տեղափոխող երկու Իլ -76 ռազմական տրանսպորտային օդանավեր։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից
«Առաջին երկու Իլ -76 օդանավերը, որոնք իրականացրել են Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղում առաքելության կատարման տարածք, թռել են Խաբարովսկ-Նովի օդանավակայանից:
Ընդհանուր առմամբ, 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղ:
Ջոկատում ընդգրկված են բժիշկներ, միջին և կրտսեր օղակի բուժանձնակազմ, որոնք մշտական պատրաստվածության վիճակում կլինեն՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- նշվում է հաղորդագրությունում: