Արցախ
Ռուբեն Վարդանյան. Բլոկադան շարունակվում է
Արցախի բլոկադան շարունակվում է. չնայած տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետեւ ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին ֆեյսբուքի իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նշենք՝ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: