Ռուսաստանի ՊՆ. Մարտի 5-ին առաջինը կրակել է ադրբեջանական կողմը
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է, որ մարտի 5-ին Շուշիի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։
«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10․00-ին, Դյուքյանլար բնակավայրի մոտ, Ադրբեջանական Հանրապետության զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենան։ Մարտական բախման ընթացքում զոհվել է մեքենայում գտնվող երեք իրավապահ, մեկը վիրավորվել է։
Ադրբեջանական կողմից կորուստները կազմել են՝ երկու սպանված, մեկ վիրավոր։ Ռուսաստանցի խաղաղապահների ջանքերի շնորհիվ բախումը դադարեցվել է», - նշված է Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:
Նշենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել, ներկայացնելով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ համապատասխան նշումներով: