Բաքվի ահաբեկչական հարձակման մանրամասները՝ տեսանյութում
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ համապատասխան նշումներով:
«Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք և վիրավորվել մեկ ծառայող:
Նշենք՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում մարտի 5-ին տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:
«Վերադարձել եմ Բաքու: Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ առարկայական բանակցությունների», Twiter- ում գրել է եվրոպացի դիվանագետը: