Տոյվո Կլաարը «վերադարձել է Բաքու»
«Այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը», Tweeter-ի իր էջում գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։
Կլաարը նշել է, որ «վերադարձել է Բաքու» և ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ` Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։
Նշենք՝ Կլաարը վերջին անգամ Երևան է այցելել փետրվարի 24-25–ին։ Այդ օրերին խաղաղության բանակցություններն առաջ մղելու թեմայով նա հանդիպումներ է ունեցել ՀՀ ղեկավարության հետ։
Հիշեցնենք` երեկ առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն հնարավոր չէ որակել: Իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։