«  Մարտ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ռուսաստանը դեմ չէ բանակցություններին Ղարաբաղի վերադարձին

Ռուսաստանը դեմ չէ բանակցություններին Ղարաբաղի վերադարձին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական բրիֆինգի ժամանակ անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանն այն հարցին, որ փորձ է արվում փոփոխության ենթարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընդունված ձևաչափը։

Զախարովան մասնավորապես ասել է․ «Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր բազմիցս է արտահայտվել բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում։ Եթե որևէ փուլում պայմանավորվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններին, դա կլինի կողմերի որոշումը և մենք այն կհարգենք»։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև հավելել է, որ նույն կարծիքի են նաև եռանախագահության մյուս անդամները և հորդորեց նայել մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ արտահայտված են «եռյակի» մոտեցումները։