Պաշտոնական
Ռուստամ Բադասյան. Սա ուղղակի անթույլատրելի է
Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։
Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան