«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սև ցուցակ 2018. Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել

Սև ցուցակ 2018. Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը:

Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել և մտել են 2018-ի սև ցուցակի մեջ՝

ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան,

ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան, որոնք հարցումներն անպատասխան են թողել։

Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն պատասխան՝ 

Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան,

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան,

 Կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան։

Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն մերժում՝

Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան,

ՀՀ Սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան։

Ցանկին և հարցումներին վերաբերող մանրամասները հասանելի են այստեղ