«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան

Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այս տարի բողոքեց, որ պետությունը դադարեցրել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» կողմից ստեղծվող «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ֆինանսավորումը: 

«5-րդ ալիքին» տրված Դավիթ Սահակյանցը, մասնավորապես, նշել է. 

«Տարեկան 50 միլիոն էր հատկացվում: Այս տարի մենք նույնիսկ իջեցրինք այդ նշաձողը և դիմեցինք՝ գոնե 30 միլիոն դրամ տրամադրեք, որ կարողանանք ֆիլմը հասցնել, սակայն դրան էլ ոչ մի պատասխան չեղավ»: 

«Փաստերի ստուգման հարթակը» բացահայտել է, թե ինչ հիմնավորմամբ է սկսվել, ապա դադարեցվել պետության կողմից «Օլիմպիոնիկի» (ֆիլմը հիշատակվում է նաև որպես «Օլիմպիկոս») ֆինանսավորումը, ինչպես նաև «Սահակյանց ստուդիայի» և պետության համագործակցությանը...:

«2010-2018 թվականների ընթացքում առանց մրցույթի և անհատույց «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին է տրամադրվել 609,805,000 դրամ, ինչպես նաև՝ 115,292,000 դրամ շուկայական արժեքով տարածք Երևան քաղաքի կենտրոնում:

Ովքե՞ր են Սահակյանցները

Ընտանիքից քաղաքականապես ամենաակտիվը Դավիթ Սահակյանցն է, որը երկար տարիներ աջակցել է Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, 2014 թվականին նա , որ իր սկզբունքն է պաշտպանել գործող նախագահին, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր. «Ես ՀՀԿ-ին երբեք չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին, որովհետև դա իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: …»,- ասել էր նա:

Իսկ Նաիրա Սահակյանցը ամուսնացած է դեսպան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ», նշել է fip.am-ը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում