Սամվել Մայրապետյանը գրավով ազատ արձակվեց կալանքից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։
Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Փաստաբանը նշեց, որ դատարանից դուրս գալուց հետո իր պաշտպանյալն ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։