ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել մեղադրյալ Քոչարյանի գործով դատարանի դիմումը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ, գրում է «Ազատությունը»:
«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործի դատաքննությունը կմեկնարկի 2019-ի օգոստոսի 20-ին ժամը 10-ին։ Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:
Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը` Ազգային ժողովը:
Հրայր Թովմասյանը մեկ այլ որոշմամբ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Դավիթ Գրիգորյանի դիմումի քննությանը, քանի որ Վահե Գրիգորյանը մասնակցել է այս գործի քննությանը մեկ այլ դատարանում։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։
Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը»։
ՀՀ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված որոշումն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ