Քաղաքական
Սերժ Սարգսյանը լքել է երկիրը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ամբաստանյալի կարգավիճակում է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: