«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Շոյգուն հանդիպել է Փաշինյանի հետ

Շոյգուն հանդիպել է Փաշինյանի հետ

Երևանում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա Երևան է ժամանել միջգերատեսչական պատվիրակության կազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ Շոյգուն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սպասվում է նաև, որ այսօր ՀՀ կժամանեն  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։