Աշխարհ
Սիրիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Սիրիան պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, տեղեկացնում է պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։
Սիրիայի դիվանագիտական գերատեսչության SANA-ի աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։