«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանը Քոչարյան - Սարգսյան զույգի «փնթի միքսն է»»

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանը Քոչարյան - Սարգսյան զույգի «փնթի միքսն է»»

Ռոբերտ Քոչարյանի ողբերգությունն այն է, որ նրան թվում է, թե իր նախագահության տարիներին Հայաստանը գլոբալ հարցերում օրակարգ թելադրող է եղել։
Չի եղել այդպես, հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Ռուսաստանի պետդումայի նախագահը Հայաստանը "ֆորպոստ" անվանեց։
"Ֆորպոստն" ինքնուրույն քաղաքականություն վարել չի կարող։
Կա աքսիոմ` բոլոր այն ուժերը, որոնք շեշտը դրել են ԼՂ խնդրում ստատուս- քվոն պահպանելու վրա, դա արել են Հայաստանի ինքնիշխանության, սուբեկտության հաշվին։

Ռոբերտ Քոչարյանն այդ քաղաքականության "կնքահայրն" է, Սերժի Սարգսյանն, ընդհանուր առմամբ, մնաց այդ "գծի" մեջ, Նիկոլ Փաշինյանը Քոչարյան- Սարգսյան զույգի "փնթի միքսն" է` Հայաստանի սուբեկտության լիակատար ոչնչացմամբ։

Այնպես, որ Քոչարյանի համար դժվար է Փաշինյանին այլոց գրպանը "գցելը"։ "Ոչմիթիզականության" նույն տրամաբանությունն է, որի հետևանքը եղավ Հայաստանի "ոչ մի թիզ" ինքնիշխանությունը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց