Սուրեն Սուրենյանց. «Տեր-Պետրոսյանին ժամանակակին լսել էր պետք»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին եւ պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին եւ երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով»։
Զարմանալի է։
Երբ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ նույնաբովանդակ առաջարկություն արել էր Լևոն Տեր- Պետրոսյանը, դա մերժվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ու անտեսվել էր Սերժ Սարգսյանի կողմից։
Եթե ԱԺ ընտրություններից առաջ Տեր- Պետրոսյանի առաջարկությունն ընդունվեր, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության հնարավորությունները խիստ սահմանափակ էին լինելու։
Հիմա երեք նախագահների հնարավոր հայտարարության քաղաքական էֆեկտը կասկածելի է։ Քաղաքականության մեջ ժամանակի ու տարածության գործոնները խիստ կարևոր են։
Դրա համար` Տեր- Պետրոսյանին ժամանակակին լսել էր պետք...