«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սվիտալսկի. Հայաստանի նախապատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է

Սվիտալսկի. Հայաստանի նախապատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է

Հայաստանի կառավարությունը Եվրոպական միությանը ներկայացրել է Ճանապարհային քարտեզի նախագիծը, եւ այն ներկայում ուսումնասիրվում է Բրյուսելում:  Այս մասին «Մեդիամաքսին»  տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 «Մենք խոստացել ենք տրամադրել մեր մեկնաբանությունները մինչեւ հունվարի վերջ: Այս պահին կարող եմ նշել, որ Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը շատ տպավորիչ է: Այն ավելի քան 100 էջ է՝ բաղկացած 300 գործնական քայլերից, որոնք կառավարությունը նախատեսում է ձեռնարկել:

Միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է եւ նախարարությունները լրջորեն մտածում են՝ ինչպես իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթները:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը մենք վերաբերում ենք որպես համագործակցային գործընթացի, ինչը նշանակում է, որ մենք պատրաստ ենք աշխատել հայկական կողմի հետ եւ ներկայացնել մեր մեկնաբանություններն ու առաջարկությունները, ինչպես նաեւ մեր աջակցությունը: Հիմա Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք ներքին աշխատանքային ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են կիրարկման վերահսկողության եւ այնպիսի կարիքների գնահատման համար, ինչպիսիք են տարբեր փորձաքննությունները, կարողությունները եւ մարդիկ: Մենք՝ որպես Եվրոպական միություն, պատրաստ ենք աջակցել: 

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը շատ բարդ գործընթաց է լինելու: Եվրոպական միությունը հատկացրել է մի քանի միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը համաձայնագրի իրագործման գործում: 2018թ. ապրիլի եւ մայիսի իրադարձություններից հետո մենք նոր կառավարությունից ստանում ենք շատ հանձնառու հայտարարություններ առ այն, որ նրանք լրջորեն են տրամադրված եւ կարծում են, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստեղծում է լավ շրջանակ բարեփոխումների համար: Մենք կշարունակենք երկխոսել եւ կտեսնենք, թե ինչպես կարող ենք կատարելագործել ծրագրերը:  Փաստաթղթերը, հայտարարությունները եւ պլանները մի բան են, սակայն ավելի կարեւոր է իրագործումը: Ներկայում մենք Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցում ենք արդյունք ունենալու համար, որը կլինի իրապես լավ եւ իրատեսական, բայց միաժամանակ հավակնոտ Ճանապարհային քարտեզը: Այն կընդունվի ավելի ուշ՝ հավանաբար գարնան սկզբին, բայց նույնիսկ հիմա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում