«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Տավուշում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

Տավուշում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։

«Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն