«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Իրավիճակը ռազմաճակատում

Իրավիճակը ռազմաճակատում

Արցախի մարտական դիրքերից մեկում վիրավորում ստացած Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառում։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,- գրել է Պողոսյանը։

Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե ԱԹՍ-ով հարված է հասցվել այն ավտոմեքենային, որի մեջ այդ պահին եղել է Ջալալ Հարությունյանը, և նա զոհվել է։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

ԱՀ նախագահը նշել էր, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: 

Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի փոխարեն նշանակել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը նաև շարունակել է խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը։ Մասնավորապես, թիրախում են հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»,- հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: