«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. Անցումային արդարադատությունը նմանվել է չար հեքիաթի

Տիգրան Եգորյան. Անցումային արդարադատությունը նմանվել է չար հեքիաթի

Ազգային ժողովում մայիսի 24-ին անցումային արդարադատության հարցերով լսումների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ վերջապես և վերջնականապես անցումային արդարադատության հարցը հասունացավ և սահմանվեց այն ներդնելու օրհասական օրակարգայնությունը։

«Ցավոք արդեն ութ ամիս է, ինչ ամենաբարձր մակարդակով այս հարցը նետվել է հրապարակ, իսկ մենք մինչ այս պահը, խոսքը չի վերաբերում հայտարարություններին և ելույթներին, քննարկում ենք անցումային արդարադատության գույնը, արտաքին տարբեր հատկանաիշներ՝ չհասնելով հատկանիշների բովանդակությանը»,- շեշտադրելով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այս ամենը հանգեցրել է նրան, որ անցումային արդարադատությունը նմանվել է չար հեքիաթի, որը պատմում են երեխաներին, որպեսզի վերջիններս իրենց խելոք պահեն։

«Որքան էլ խնդիրը բարդ է, բազմաշերտ ու բազմաբովանդակ, նույնքան էլ շատ հեշտ է հստակ հարցեր դնելը։ Անհրաժեշտ է առաջնային սահմանել, թե ինչ խնդիր ունի Հայաստանի Հանրապետությունը, ինչ քայլեր են և որքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ խնդիրների լուծման համար»,- ասաց Եգորյանը։

Ըստ նրա՝ անցումային արդարադատությունը պետք է իրականացնել մի քանի փուլով։ «Առաջինը գործիքակազմն է, որը թույլ կտա սայլը տեղից շարժել, որի կարևոր բաղադրիչն է զտումը՝ վեթինգը։ Այս գործընթացը լինելու է տևական և բաղկացած է լինելու մի քանի փուլից։ Առաջին փուլում պետք է կատարվեն այն բոլոր գործղությունները, որոնք հնարավոր է արագ կատարել, որի մեջ մտնում են նաև այն խնդիրների լուծումը, որոնք չեն ենթադրում սահմանադրական փոփոխություններ։ Սա հնարավորություն կտա կարճ ժամանակում ստեղծել առաջընթացի հիմք»,- նշեց Տիգրան Եգորյանը։

Խոսելով անցումային արդարադատության կարևոր բաղադրիչի՝ զտման փուլի մասին՝ Եգորյանն ասաց, որ զտումը պետք է ունենա հստակ սահմանաված չափորոշիչներ, լինի կանխատեսելի և համապատասխան անկախության ընկալմանը, հատուկ լինի ներազգային խնդիրների և պետության առջև ծառացած խնդիրների լուծման աձանձնահատկություններին։

«Այս հարցում մեզ համար մեծ օգնություն են ՄԻԵԴ-ի վճիռները։ Միայն այս ֆիլտրն այնպիսի հզոր և հուժկու հարված է հասցնելու մեր առջև ծառացած այս խնդրին, որ մնացորդային հարցերը շատ արագ ու հեշտ կլուծվեն»,- նշեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև արագ լուծել այն համակարգի հարցը, որը պետք է համալրի զտման արդյունքում առաջացած թափուր տեղերը։

«Պետք է քննարկվի այդ զտումն ու լրացումն իրականացնող ինստիտուտի և գործընթացի առանձնահատկությունները, այս պահին այդ մարմինը ԲԴԽ-ն է, բայց պետք է նաև ստեղծվի ԲԴԽ-ին հակակշռող մարմին»,- իր խոսքն ավարտեց Տիգրան Եգորյանը։