Պաշտոնական
Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ինչպես հայտնեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից, հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը:
Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանն է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Գագիկ Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն:
Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: