«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Տիգրան Պասկևիչյան. Բաց նամակ Հանրային հեռուստաընկերության տնօրենին

Տիգրան Պասկևիչյան. Բաց նամակ Հանրային հեռուստաընկերության տնօրենին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ

Օրեր առաջ ՖԲ-ում արած ձեր գրառման մեջ գրել էիք, թե քննարկում եք «ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը»։

Որպես ֆիլմի հեղինակ՝ ուզում եմ իմանալ՝ ուր հասան քննարկումները եւ երբ «Անկախության մեր ճանապարհը» հասանելի կլինի հանրությանը։

Պայմանավորված հանրայինի անխոհեմ հայցով եւ դատարանի վճռով՝ հանրության մեջ աճել է հետաքրքրությունը։ Բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ՝ Հայաստանից եւ Սփյուռքից, ուզում են տեսնել «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը եւ դիմում են ինձ։ Հայտնված լինելով ոչ օրդինար իրավիճակում, ես չեմ կարողանում սպառիչ պատասխան տալ։ 

Ուստի առաջարկում եմ հնարավորինս շուտ քննարկել ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները եւ հանգուցալուծել հանրայինին ամենեւին պատիվ չբերող այս թնջուկը, հատկապես որ նույն գրառման մեջ ձեր բերած փաստարկները չափազանց թույլ են եւ չեն հերքում գրաքննության կամ քաղաքական պատճառներով արգելելու կանխավարկածները։

Ձեր եւ իմ գործը դյուրացնելու համար առաջարկում եմ ֆիլմը տեղադրել հանրայինի Youtube ալիքում։ Հավատացեք, դա կլինի խնդրի լուծման ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը։

Հ.Գ. Որպեսզի բոլոր հետաքրքրվողներին առանձին չպատասխանեմ, խնդրում եմ բաց նամակիս տալ բաց պատասխան։

Տիգրան Պասկևիչյան