Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ կրակ էլ նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև օգոստոսի 23-ին և 21–ին:
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել է նաև ԱՀ Շուշիի շրջանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
ՀՀ ռազմական գերատեսչությունից հայտնում են, օր օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։
Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, նշում է ՊՆ-ն։