Կարեվոր
Թշնամու կրակոցից զինվոր է վիրավորվել
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: