Կարեվոր
Թշնամու կրակոցից զինվոր է զոհվել
Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի մարտական հենակետերից մեկում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ըստ լրատվամիջոցների նա 19 տարեկան էր:
Նշենք՝ օգոստոսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաև Վերին Շորժայի և Խնածախի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ