«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վագիֆ Խաչատրյանը Բաքվում հարցաքննվել է

Վագիֆ Խաչատրյանը Բաքվում հարցաքննվել է

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։

Ըստ Սաֆարովի` Խաչատրյանին հետազոտել են բժիշկները։ Տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և նախնական հարցաքննություն է կատարվել։ Այժմ քննչական գործողություններ են կատարվում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին»։

Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդականը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Հիշեցնենք`Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով։