«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյան. Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէ

Վահե Գրիգորյան. Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նախնական դատական նիստը։

Դատարանը օրվա վերջում անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշումը կհրապարակի վաղը։

Դատական նիստին ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, որին ավելի ուշ միացավ նրա գործընկեր, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Նիստին ներկա էր նաև այս գործով անցնող մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող 2008-ին Պաշտպանության նախկին փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէր․

«Մենք ավելի շատ բովանդակային փաստարկներ էինք ակնկալում այսօրվա նիստում, և ցավում եմ, որ դրանք չհնչեցին: Ես չեմ կարծում, որ դա փաստաբանների բացթողումն է: Ես կրկնում եմ՝ քրեական դատավարությունը մի գործընթաց է, որտեղ պաշտպանները ներկայացնում են իրենց պաշտպանյալի դիրքորոշումը և չեն ներկայացնում որևէ դիրքորոշում, որը որևէ կերպ կարող է նույնիսկ ոչ թե հակասության մեջ մտնել, այլ չհամընկնել իրենց պաշտպանյալի դիրքորոշման հետ»: