«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյան. «Խոսքիս հասցեատեր դիտելու եմ խնդրով հետաքրքրվող և ողջամիտ քննադատներին»

Վահե Գրիգորյան. «Խոսքիս հասցեատեր դիտելու եմ խնդրով հետաքրքրվող և ողջամիտ քննադատներին»

Սովորություն չեմ ունեցել էջիս հետեւողականորեն տեղադրել իմ հրապարակային ելույթները, հարցազրույցները։

Որպես արդեն ձեւավորված ավանդույթ, որեւէ հարցազրույցից կամ այլ հրապարակումից հետո, որտեղ խոսք է գնում կարեւոր որեւէ գործընթացի մասին, մեջտեղ են գալիս ֆանտաստիկ պատմություններ իմ գործունեության մասին՝ հիմնականում ֆեյքերի միջոցով, բայց՝ ոչ միշտ։ Տարիների ընթացքում ընտելացել եմ նաեւ ոչ ֆեյք, բայց դատարկախոս փսեւդոինտելեքտուալների ինքնադրսեւորումներին էլ։ Դրանց միշտ նախընտրել եմ չպատասխանել։ Ժամանակ էլ առանձնապես չեմ ունեցել։

Ինձ քննադատողների մի մեծ հատվածի միշտ ողջունել եմ, նրանցից սովորել մինչ այդ ինձ անհայտը եւ շնորհակալ եմ շատ։ Քննադատության անվան տակ վիրավորանքի եւ զրպարտության հասցեատեր էլ եմ եղել երբեմն։ Ինքս երբեք դրա մասով դատական պաշտպանության չեմ դիմել։ Չեմ համարել այն լավագույն պաշտպանվելու ձեւը։ Չգիտեմ, թե համբերությունս եւ հանդուրժողականությունս որքան կբավարարի, բայց պատկերացնում եմ, որ դրան կդիմեմ միայն խիստ ծայրահեղ դեպքերում։ Թերեւս, միայն երբ դրանց դատարան քարշ չտալը կարող է դատապարտելի համարվել կամ սխալ ընկալվել։

Այդուհանդերձ ես չեմ կարող անարձագանք թողնել իմ վարած գործերով վստահորդներիս դիրքորոշումների վերաբերյալ որոշ հրապարակումներ (ինչ տեսքով էլ որ լինեն) կամ իմ վերաբերյալ այդ գործերում նրանց անունից ներկայացված դիրքորոշումների “քննադատությունը”։ Բայց խոսքիս հասցեատեր դիտելու եմ խնդրով հետաքրքրվող եւ ողջամիտ/լեգիտիմ շահագրգռություն ունեցող ընթերցողներին եւ քննադատներին, որոնց խոսքը հնարավորություն ընձեռում է բանական քննարկումներ ունենալ։ Իսկ որոշ "մտահոգ" քննադատներին  էլ կփորձեմ անդրադառնալ ըստ իրենց դաստիարակության եւ հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության աստիճանի։

Եւ, որպեսզի նաեւ ընկերներիս համար հստակ լինի, թե ինչու է վերջին օրերին արձակվել ֆանտաստիկ պատմությունների եւ զրպարտախոսության եւ վիրավորանքի հերթական չափաբաժինը, հետայսու կտեղադրեմ նաեւ իմ հրապարակումներն էջիս՝ հետագայում դրանցում հպանցիկ նշված որոշ հարցեր ավելի խորացնելու ժամանակ ունենալու հույսով։

Առաջինը սկսեմ իմ այս  հարցազրույցից

Կառլեն Ասլանյանի հետ քննարկել ենք 2008թ․-ի մարտի 1-ի գործի որոշ ասպեկտներ, մասնավորապես՝ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության, ինչպես եւ դատական իշխանությունում փոփոխությունների հարցերը։

Հարցազրույցը՝  այստեղ

Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյան

Շարունակելի