Կարեվոր
Վահրամ Աթանեսյան. «Ապաշխարեք, որ Առաջին նախագահը դարձյալ ելք գտնի»
Երեսուն տարի Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին վայրահաչած քաղաքական խուժանը ԼՂ համար այս արդեն իրոք էքզիստենցիալ իրավիճակում գործող տհաս իշխանությանը «դեմ տալու» ոչինչ չունի, քան Տեր-Պետրոսյանի իշխանությամբ ընդունված՝ 1990թ․ օգոստոսի 23-ի Հռչակագիրը եւ ԳԽ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։
Ապաշխարեք, պարոնայք-ընկերներ, ծնկաչոք խնդրեք, որ Առաջին նախագահը դարձյալ ելք գտնի։
Մի սարսափեք, նա մեծահոգի է, գնդակահարության պատի տակ ձեզ չի կանգնեցնի։ Ինքը վերստին կգնա ինքնազոհողության՝ միայն թե փրկի Հայաստանը եւ Արցախը։
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ