«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. Այլընտրանք պարզապես չկա

Վահրամ Աթանեսյան. Այլընտրանք պարզապես չկա

Ի սկզբանե մեր դեմ գործել է կանոնակարգված, ստրուկտուրացված թշնական կառույց, որի նպատակը մեկն էր՝ Հայաստանը ներքաշել հակաթուրքականության հետ հյուծիչ մրցակցության, իսկ պատեհ ժամի՝ կործանարար ելքով պատերազմի մեջ: 
Եթե 1988 թ. մայիսին Շարժման առաջնորդությունը չստանձներ նոր օՂարաբաղ» կոմիտեն, Մասիսում, Սյունիքում եւ Վարդենիսում ծավալվելու էին «հայկական սումգայիթներ» եւ այդ տարածքներում հաստատվելու էր պատժիչ ռեժիմ՝ հետագայում դրանք Հայաստանից օտարելու հստակ ծրագրով: 
Այն, ինչից հաջողվեց խուսափել, իրադարձությունների ընթացքը փոխել, վերածրագրավորվեց 1998թ. իշխանափոխությամբ եւ իր «բնականոն զարգացման» մեջ է:

Հունիսի 20-ի քվեարկությամբ հայ ժողովուրդը պետք է կասեցնի գեոքաղաքական այդ խարդավանքը, Հայաստանը վերադարձնի այն ընթացքին, որ կապահովի արժանապատիվ խաղաղություն, անվտանգության դիվանագիտորեն ապահովված համակարգ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն եւ ազգային ներուժի կոնտրուկտիվացում: Այլընտրանք պարզապես չկա:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Վահրամ Աթանեսյան