Վանեցյանը՝ Սանասարյանի մասին
«Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի»։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից կաշառք վերցնելու տեսանյութի մասին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը, խոսելով տեսանյութի մասին, նշել էր, որ ձեռքը կկտրի այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը։
«ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջև»,– ասաց ԱԱԾ պետը։
Վանեցյանը նաև հավելեց, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել։