«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյան. Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել֊դառնալը

Վանո Սիրադեղյան. Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել֊դառնալը

«Գյադաների ժամանակը»

«...Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել֊դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք։ Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ֊Իջեւան երկաթուղին, որոնք կբացվեն զուգահեռաբար, երբ կնքվի խաղաղությունը։

Ալիեւը մի հարցում է ստում… որ Քոչարյանը հրաժարվել է Մեղրին տալուց։ Այդ բանը արգելել են Ռուսաստանն ու Իրանը։ Իսկ Զանգեզուրի վրայով, Նախիջեւանով Թուրքիայի սահմանը դուրս գալն ու երկիրը միաժամանակ Ռուսաստանից եւ Իրանից վնասազերծելը եղել է Ադրբեջանի ողջ 20֊րդ դարի ՙտեսլականը՚, ինչին, իհարկե, Ալիեւը չէր հավատում, որովհետեւ երեկվա թուլեն չէր քաղաքականության մեջ։

Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի համար քոռ կոպեկի արժեք չունի Մեղրու թեկուզ եւ 10 կիլոմետր լայնքով շերտի դիմաց։

Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն էր լուծվում, այլ Ադրբեջանի մեծ ապագայի։ Միաժամանակ լուծվում էր Իրանի ՙհարցը՚։ Նաեւ մեկընդմիշտ իրարից մեկուսանում էին Ադրբեջանի երկու անբարիշտ հարեւանները Իրանն ու Հայաստանը»։ 

Վանո Սիրադեղյան

 

-->