Պաշտոնական
Վարչապետն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 որոշում է ստորագրել, որոնց համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են՝
- Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արտավազդ Բարսեղյանը,
- Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը,
- Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։
Պաշտոնանկ են արվել նաև 3 փոխմարզպետները`
- Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը,
- Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը,
- Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ազատման բոլոր 6 որոշումները Փաշինյանը ստորագրել է հունվարի 29-ին։