«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Ե՛ւ մութ է, ե՛ւ ցուրտ

Վարդան Հարությունյան. Ե՛ւ մութ է, ե՛ւ ցուրտ

Մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Այն Հայաստանը, որ 2018-ի իշխանափոխության արդյունքում նոր հայտարարվեց՝ իրականում հինն էր։ Փոխվեցին միայն իշխանական դեմքերը։ Սպասումներ կային։ Անչափ լավ հույսեր էին արթնացել, որոնք, սակայն, իրականությանը բախվելով փշրվեցին։ Այնպես որ՝ ինչ էլ ասեն, ինչպես էլ փորձեն մեզ մոլորեցնել՝ 2018-ից հետո մենք շարունակել ենք ապրել հին Հայաստանում՝ կառավարման անձնակենտրոն հին համակարգով, հին Սահմանադրությամբ, հին պետական մեքենայով, վստահություն չվայելող հին դատարաններով ու հին դատավորներով, քաղաքացու դեմ աշխատող հին ուժային կառույցներով, կուսակցականացված պետական ապարատով։ Նորություն էր երեւի նոր իշխանավորների մեծամտության աներեւակայելի չափաբաժինը, պետության կառավարման մասին ունեցած նրանց թյուր պատկերացումները կամ, ավելի ճիշտ, այդ պատկերացումների իսպառ բացակայությունը։

Նոր Հայաստանը այսօրվա՝ հետպատերազմյան Հայաստանն է։

Նոր իրավիճակ է եւ այս նոր իրավիճակում հին են ե՛ւ նորերը, ե՛ւ հները։ Որոշ դեպքերում նորերը շատ ավելի հին են, քան հները։ Հին են ու մերժելի։
...

Իսկ մարդիկ հասկանում են, ժամանակ անց էլ ավելի լավ կհասկանան, որ հներն ու նորերը իրար փոխլրացնելով՝ 20 տարի շարունակ՝ մինչեւ 2018-ը եւ 2․5 տարի 2018-ից այս կողմ՝ տարի առ տարի, օր առ օր՝ իրենց անպատասխանատվությամբ, իրենց արկածախնդրությամբ՝ իրար դեմ պայքարելով, իրար ատելով, բայց նաեւ իրար փոխլրացնելով ու իրար շարունակելով, պատերազմի՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը անտեսելով, բանակցությունների, խաղաղության ու հաշտության ճանապարհը փակ պահելով, լարվածությունը թեժացնելով, երկրի ներկան ու ապագան սեփական շահերին ստորադասելով՝ հասցրեցին մեզ այս պատերազմին ու այս պարտությանը։

Մերժելի են եւ՛ հները, եւ՛ նորերը։ Նրանք միասին են բերել մեր տխուր այսօրը։ Այս մութը, որի մեջ խարխափում ենք, այս ցուրտը, որից փրկություն չկա՝ քանի դեռ նրանք են հրապարակում ու սրանք են իշխանության ղեկին։ Այսքան մութ ու այսքան ցուրտ Հայաստանում չի եղել երբեք։

Գալիք ընտրությունների ժամանակ (եթե դրանք կլինեն արտահերթ՝ շատ ավելի լավ) ընտրաթերթիկը ձեռքին մեր քաղաքացին պետք է այս երկու պատուհաս ուժերից զատ այլ քաղաքական միավորներից ընտրություն կատարի։ Պետք է ընտրի առանց հեղափոխական ոգեւորության, առանց ատելության ու առանց խելակորույս սիրո՝ սառը դատողությամբ ու խիստ հաշվենկատ, աչքի առաջ ունենալով իր երեխաների ապագան եւ հասկանալով իր ձայնի կարեւորությունը։

Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում