Խոսք
Վարդան Հարությունյան. «Իմ առաջին լուրջ տրաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ»
«Իմ առաջին լուրջ տրաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացավ։ Նա հայտարարել է, որ Սերժի հագով կարված սահմանադրությունը, կեղծված հանրաքվեով ընդունված սահմանադրությունը, մեկ մարդու կողմից պատվիրված ու մեկ մարդու համար գրված սահմանադրությունը փոխելու կարիք չի տեսնում։
Թե ինչու՞ է նա այսպես կարծում՝ չգիտեմ։ Տրամաբանական բացատրություն չկար։ Սա ինձ տխրեցնում է։
Ես, իհարկե, շարունակում եմ ուրախանալ ապրիլ-մայիսյան հեղափոխությամբ։ Շարունակում եմ հպարտանալ դրանով։ Այն դարակազմիկ երեւույթ էր եւ անչափ դրական մեր ժողովրդի ու մեր երկրի համար։ Բայց ինչպե՞ս կարող ենք մենք ապրել, իսկ իշխանություններն էլ իշխանավարել ոչ թե մեզ համար, այլ Սերժի համար գրված սահմանադրությամբ»։