Խոսք
Վարդան Հարությունյան. «Ռազմատենչ բազեներից սրանք հանկարծ խաղաղության աղավնու են վերածվել»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Տուր տգետին աշխարհի ամենալավ գաղափարը՝ նա այն կդարձնի գարշելի ու անընդունելի։ Դրա վառ օրինակը երկխոսության, տարածաշրջանային համագործակցության, հաշտության մասին «Իմ քայլի» ներկայացուցիչների ելույթներն են։
Ինչ-ինչ հրահանգի ենթարկվելով ռազմատենչ բազեներից սրանք հանկարծ խաղաղության աղավնու են վերածվել։ Բայց քանի որ գաղափարն իրենցը չի, խորթ է ու չմարսված՝ մատուցել չեն կարողանում։ Փաշինյանը այն իջեցնում է շրիշակի մակարդակի, իսկ նրան երկրորդող նրա զինվորիկ-պատգամավորներն՝ էլ ավելի ցած։ Արդյունքում մերժելի մի բան է ստացվում»։