Պաշտոնական
Վախճանվել է Արման Կիրակոսյանը
Այսօր՝ հուլիսի 6-ին Լոնդոնում 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։
Արման Կիրակոսյանը 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի դեսպան: