Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններն Արցախում հասանելի կլինեն միայն ռոումինգով
Վիվա-ՄՏՍ-ն իր ծառայություններից օգտվող բաժանորդներին տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում:
Ընկերությունը հայտնում է, որ սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Նշենք, որ շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:
Հունիսի 15-ին «ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լքել է ընկերությունը: