Վլադիմիր Կարապետյան. «Գործընթացը նոր սկիզբ է ունենալու»
Ամփոփելով Բրյուսելյան այցը ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի ամենակայուն պետություններից մեկն է։ Դեկտեմբերին անցկացված ընտրությունները ստացել են ամենաբարձր գնահատականը, այդ թվում՝ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից։
Մեր եվրոպացի գործընկերները վստահ են, որ ժողովրդից ստացած կառավարության այսպիսի մանդատը և այսպիսի հավատարմությունը ժողովրդավարական գործընթացների զարգացմանը՝ կբերեն բոլոր հիմնական ծրագրերի իրագործմանը։
Անդրադառանալով որոշ մեկանբանությունների, որ սրանք պայմանավորվածություններ են, որոնք կարող է մի քանի ամիս հետո չլինել, քանի որ շուտով ԵՄ-ում խորհրդարանական ընտրություններ են՝ ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական միությունը ինստիտուցիոնալ կառույցներ են և ձեռք բերված պայմանավորվածությունները հենց կառույցի հետ են, այլ ոչ՝ անձանց:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ