«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Վտանգավո՞ր են Սեւանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները (տեսանյութ)

Վտանգավո՞ր են Սեւանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները (տեսանյութ)

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն, վերջին օրերին Սեւանա լճում արձանագրվել է անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Ինչ տեսակի ջրիմուռ է այդ anabaena-ն եւ ինչպես կարող է վնասել Սեւանին:

Պարզվում է՝ կապտականաչ ջրիմուռները երբեմն անվանում են նաեւ ցիանոբակտերիաներ: Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ եւ այլն). երեւույթն անվանում են ջրի «ծաղկում»: Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք եւ այլն:

Սեւանա լճում ջրի «ծաղկում»  են առաջացնում անաբենա ցեղի տեսակները: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» եւ արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։