«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Youtube-ն արգելափակել է «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Youtube-ն արգելափակել է «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն) 
Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը:

Արա Շիրինյան

Հիշեցնենք, «Ա1+» հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը»  ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։« Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով», նշել էր «Ա1+»-ը:

Իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ»  ֆիլմի ստեղծագործական կազմը դիմել էր  5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերությանը, նշելով, որ «տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին» և առաջարկել էր «արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից»։

Հիշեցնենք նաև 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունը «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն