Զախարովա. «Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆ-ի գլխավորությամբ»

Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ նախորդ տարվա փետրվարին։
Նրա խոսքով` ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այդ ժամանակ հորինված պատրվակով դադարեցրին փոխգործակցությունը ռուսաստանցի գործընկերոջ հետ։
«Հասկանալի բացատրություն այդպես էլ չտրվեց։ Դա հաշվի առնելով` մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափով Երևանին և Բաքվին աջակցություն ցուցաբերելու վրա` հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք և բացատրել։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ միջնորդությանը, ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ այդ ուղղությամբ իրական քայլեր են արվում և այդ միջնորդությունը որևէ հավելյալ արժեք է ներկայացնումլ»,- ասաց նա։
Զախարովայի փոխանցմամբ, Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ հետաքրքրված են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի միջնորդությամբ: