«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Զգուշացում թիրախային հարձակումների մասին, Նկարագրեմ սցենարը

Զգուշացում թիրախային հարձակումների մասին, Նկարագրեմ սցենարը

Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը. 

1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։

2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։

3. Հետո ԿԲն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։ 
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի

Հետաքրքիր փաստեր. 
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի 
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը

Ի հավելում գրածիս. Սաթիկի կեղծ հաշիվն են ակտիվ օգտագործում լրագրողներին թիրախավորելու համար:

Սամվել Մարտիրոսյան

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ‼
Իմ անունից, իմ լուսանկարով կեղծ WhatsApp համարով կապ են հաստատում ինձ հետ կապված մարդկանց հետ, ոմանց ասում են, որ  ԱԱԾ-ն ինչ-որ լուրջ խնդիր է հայտնաբերել, այնուհետև զանգով կապ են հաստատում ռուսերեն լեզվով, ադրբեջանական ակցենտով ինչ-որ մարդիկ՝ ասելով, թե Ադրբեջանից ձեր բանկային հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, թե բա սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, նյութեր են պատրաստվում, և այլն, և այլն:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ,  ԵԹԵ ՆՄԱՆ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ, ԳՐԵՔ ԱՅՍՏԵՂ:  Samvel Martirosyan -Ը ՏԵՂՅԱԿ Է, ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՈՐՈՇ ՍՔՐԻՆՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՄ ԻՐԵՆ. ՊԱՇՏՊԱՆՎԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ՍԱ ԻՆՉ Է, ՆՊԱՏԱԿԸ ՈՐՆ Է:

Սաթիկ Սեյրանյան