«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Զինծառայողների մահվան հինգ աղմկահարույց քրեական գործ կվերանայվի

Զինծառայողների մահվան հինգ աղմկահարույց քրեական գործ կվերանայվի

Բանակում տարիներ առաջ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան աղմկահարույց քրեական գործերի մի մասը կվերաբացվի, դրանք կուսումնասիրվեն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել, հայտնում է «Ազատությունը»

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը սա աննախադեպ քայլ է համարում:

«Սա առաջին անգամ է, որ հասարակական կազմակերպությունների հետ կնքվում է համաձայնագիր։ Մեր համար շատ կարևոր է նաև հասարակական վերահսկողությունը, և բոլոր էն դեպքերում, էն գործերով, որոնք որ հանրության համար հետաքրքրություն են ներկայացնում, նաև էն կասկածները, որ էսօրվա դրությամբ առկա են, աշխատանքային գործունեության ընթացքում կա՛մ էդ կասկածները կփարատվեն, կա՛մ կհիմնավորվեն», - ասաց Արտակ Կրկյաշարյանը։

Ստեղծված հասարակական մոնիտորինգի խումբն առաջիկայում կսկսի հինգ քրեական գործի ուսումնասիրություն: Քրեական գործերն ընտրել են բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային խմբում ընդգրկված է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը: Ըստ Կրկյաշարյանի՝ քննիչները անհրաժեշտ դեպքերում կհրավիրվեն պարզաբանումներ ներկայացնելու համար:

«Խորին համոզմամբ՝ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում մենք կունենաք բոլոր պատասխանները, և ինչպես մենք, այնպես էլ դուք և հանրությանը կհավաստիանա՝ իրականում տեղ գտե՞լ են կոծկելու, թաքցնելու և նմանատիպ դեպքեր, թե՞ դա որոշակի թյուրըմռնման հետևանք է։ Հավաստիացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր դեպքում, եթե կփաստվի որևէ մեկի կողմից հանցագործության կատարման դեպք, ապա վստահ եղեք, որ պատասխանատվությունը լինելու է անխուսափելի», - ընդգծեց Կրկյաշարյանը։