«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Զինգրքույկը հետ ստանալու համար պահանջում են մուծել 15.000 դրամ

Զինգրքույկը հետ ստանալու համար պահանջում են մուծել 15.000 դրամ

Պատերազմի ժամանակ քաղաքացի Աշոտ Ավագյանին Արաբկիրի զինկոմիսարիատից պատերազմ գնալու ծանուցագիր էր եկել։ Պատերազմի օրերին եղել է որպես կապավոր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ Մատաղիսում է եղել պատերազմի օրերին, հրադադարից յոթ օր հետո զորացրել են, հիմա զինկոմիսարիատից զինգրքույկը վերցնելիս անակնկալի է եկել: «Հիմա զինգրքույկը վերցնելիս պարզվեց՝ վճարումներ պետք է անենք։

Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ։ Հիմա հետ են պահանջում, բնականաբար, որևէ մեկը չունի, հասկանում եք, չէ՞, որտեղից ենք եկել, և հիմա գումար են պահում։

Որքանո՞վ է սա նորմալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Աշոտը։
Գումարը կազմում է 15.714 դրամ, Աշոտը արդեն վճարել է, հիմա ասում է, որ խնդիրը բարձրաձայնում է մյուսների համար, որպեսզի տեղեկանան, խնդիրը վեր հանեն և լուծում տան: «Հիմա ես կարողացա վճարել, բայց ինչքա՜ն մարդ կա, որ չի կարողանա վճարել։ Մեզ վկայակոչում են օրենքը, բայց չէ՞ որ մենք պատերազմի օրերին ենք մեկնել»,- ասաց նա։